Գազի գնի ֆենոմենը
Advertisement 1000 x 90

Գազի գնի ֆենոմենը

Facebook-յան օգտատեր Արմեն Հովասափյանի Facebook-յան գրառումը. «Հայաստանյան շուկայում այսօր տեղի ունեցավ սպասված իրադարձություն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` հաստատելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացրած առաջարկը հայտարարել է, որ 2017թ-ի հունվարի 1-ից ՀՀ շարքային սպառողների համար գազի 1 խմ-ի արժեքը կնվազի 7 դրամով` ներկա 146 դրամից դառնալով 139 դրամ: Ընկերությունըը նոյեմբերի 3-ին դիմել է ՀԾԿՀ՝ ուժը կորցրած ճանաչելու մայիսի 31-ի որոշումը և վերանայել գազի սակագինը։

Նիստում նշվել է նաև, որ սակագնի իջեցման վրա ազդել է երեք գործոն՝ իջել է Վրաստանով գազի տարանցիկ անցման գինը, կրճատվել են ԳազպրոմԱրմենիայի կապիտալ ծախսերը, ավելացել են սպառողների թիվը։ Եթե այս գործոնները չաշխատեն, ապա Գազպրոմն ամբողջ ռիսկն իր վրա կվերցնի. գործոնի ռիսկերի տարբերությունը կազմում է 13.4 միլիարդ, որը փոխհատուցվելու է:

Հունվարի 1-ին լրանում է Վրաստանի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը, և նոր պայմանագրով ընկերությունը հույս ունի ավելի ցածր գին վճարել: Միաժամանակ, էժանացման արդյունքում բաժանորդները կսկսեն ավելի շատ գազ սպառել, ինչը նույնպես կավելացնի ընկերության եկամուտները:

Սակագնի իջեցումն ըստ էության կբերի լրացուցիչ հասույթներ, քանի որ հուլիս ամսվա հաստատված գնով սակագինը ֆիքսված էր 1 մլրդ 721 մլն խմ սպառման գազի դիմաց, իսկ հիմա եթե զգալիորեն նվազում է գինը, սպառողները կօգտվեն և զգալիորեն կավելացնեն սպառման ծավալները:

Արդեն նշվել է, որ գազի գնի նվազման հետ կապված կնվազի նաև էլէներգիայի սակագինը, այն նախատեսված է, քննարկել և վերանայել դեկտեմբերի վերջին, քանի որ դրա չափն ուղղակիորեն կախված էր գազի նոր սակագնից:

Հ.գ. Հայ իրականության մեջ էներգակիների նվազման փորձ առաջին անգամ է տեղի ունենում, և կարելի է ասել, որ այն հասարակության համար բացառապես «նոու հաու» է»:

 



Նման նյութեր