-«ԴՈՒԽԴ» չհերիքե՞ց ասես.
-Որ Հայաստան բերված ռուսական ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերը ոչ թե քո.
-Այլ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ` Սերժ Սարգսյանի աշխատանքի, կնքած պայմանագրերի`
-Արդյունքում էին սիրտդ լցրել այդքան խորունկ հպարտությամբ.
-…Չէիր ասելու, ինչպես չասիր, որ հագածդ Սերժի սահմանադրական կոստյումն ինչքան է դուրդ գալիս.
-Չասիր` ինչու այդպես ափալ-թափալ մտար նրա ապրած ամառանոցը,
-Ինչպես ես պատրաստվում հետ պտտել սահմանադրությունը.
-Որ քեզ, ինչպես Սերժին` ցայսօր.
-Ասեն` պարոն նախագահ.
-Ցածրակարգ են արածներդ, բայց մարդկայնորեն` հասկանալի.
Հ.Գ.
-Միայն թե կարիք չկար, այնքան մանրանալ.
-Որ ՏՈՐ-Մ2ԿՄ-ն էդ արագությամբ գցեիր ջեբդ`
-Թավշիկների ցուցանելու, որ ռազմական խնդիրներիցցցցց, բանակիցցցցց. դեզերտիրությունիցցցց, երկրի անվտանգությունիցցցցց /բա մի հատ էլ ձեռով անեիր` դոստում-քիրվա Մամեդյարովին` ցուցանելու` սկսել ես հասկանալ` ինչ է անվտանգությունը/…
-Կարելի էր` «step by step» անել էդ բոլորը.
-Էդ էլ է ցածրակարգ, բայց` հասկանալի… մարդկայնորեն,
Հ.Գ.
-Անմարդկային էր`
-Բալիդ համար գնած ջիպը`
-Սերժի ջեբը գցելը /տաշկան գնվել է 18-ի նոյեմբերին. նե մելաչչիսь ստոլьկո/.
Հ.Գ.
-Ուրիշ բան եմ ասում.
-Դեռ չգիտենք` ինչի մասին ես այս անգամ «ճաշել, բրդուջ-բրդուջ արել»` նախորդ օրը` Սանկտ-Պետերբուրգում կիրթիդ հետ.
-Բայց մարդակային` ամենամարդակային խորհուրդս`
-Քեզ եւ մի քանի օրից բանակցությունների գնացող`
-Մնացականյանիդ.
-Քանի դեռ ուշ չէ.
-Սերժի ձեռք բերած ամենամեծ անվտանգության` ամենակարեւոր բաղադրիչին ապավինի.
-Մտցրու այն Մամեդյարովի չհասկացող աչքը, եւ համապատասխան տեղը…
-Կրակոցների ուղղությանը` տեղորոշիչ սարքերին առնչվող`
-Վիեննայի, Ժնեւի, Սանկտ-Պետերբուրգի`
-Գերագույն նշանակություն ունեցող պայմավորվածությունները.
-Առանց որոնց` համ ՏՈՐ-Մ2ԿՄ-ներն են`
-Առ ոչինչ,
-Համ քո սահմանադրա-նախագահական կոստյումները.
-Համ էլ… դու՛.
-Գոնե հանուն քեզ ու ոչ հանուն… հայոց ու Արցախ աշխարհների.
-Արա՛, դա…
-Դու այլ ելք չունես…
-Մարտ-ապրիլը սարերերի հետեւում չէ…
-Սերժի Իսկանդերն էլ չի օգնելու էդ վախտ…»
Կարմեն Դավթյան