«Մի ջնջեք և խմբագրեք մեր պատմությունը». Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Մի ջնջեք և խմբագրեք մեր պատմությունը». Վահան Բաբայան

«Սեփական հաջողություն չունենալով «թավշյաները» սկսել են իրենց վերագրել նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության համալրումները:
Եթե ինտելեկտուալ բանակից եք խոսում, ուրեմն առաջինը գնահատեք մեր հերոսներին, սպաներին, զինվորներին:

Մի ջնջեք և խմբագրեք մեր պատմությունը:

Նախկին հաջողությունների համար շնորհակալ եղեք, այլ ոչ թե ծածուկ վերագրեք ձեզ: Նման հարցերում կարծում եմ պետք չի մեծ ինտելեկտ ունենալ:

ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռսս 2017թ դեկտեմբերին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

Սերժ Սարգսյանի ստորագրած համաձայնագրով ՌԴ-ն 100 ﬕլիոն դոլարի պետական վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Մի օր էլ երևի կլսենք, որ Իսկանդերը Հայաստան Նիկոլն էր բերել»:

Վահան Բաբայան



Նման նյութեր