Օրերս տեղեկացանք, որ Ճապոնիայում շուտով անօդաչուները հեռավոր բնակավայրեր կենսաթոշակ կհասցնեն, իսկ հիմա ավստրալական Domino’s Pizza ընկերությունը հայտարարել է Նոր Զելանդիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով պիցցայի առաքման՝ աշխարհում առաջին ծառայության գործարկման ծրագրերի մասին:
Նախագիծը, որի փորձարկումները կսկսվեն Նոր Զելանդիայում արդեն այս տարի, իրականացվում է ամերիկյան Flirtey ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացած է անօդաչուներով բեռների փոխադրման գործում: Domino’s-ը քննարկում է իր արտադրանքի առաքման համար անօդաչուների օգտագործման հնարավորությունը նաև Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Ճապոնիայում և Գերմանիայում:
Գործակալությունը նշում է, որ Նոր Զելանդիայի իշխանությունները անցած տարի ներդրել են նոր կանոններ ավիացիայի ոլորտում, որոնք թույլ են տալիս անօդաչուներն օգտագործել կոմերցիոն նպատակներով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: