Չինացի գիտնականները թեստավորել են FY-36 փորձարարական դրոնը: Մեթանոլով վառելիքային համակարգով մոդելն օդում մնացել Է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ Է համարում:
Անօդաչու թռչող ապարատի մշակմամբ զբաղվել են Տյանցզինի դրոններ արտադրող Feye UAV Technology-ն, Դալյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և Չինաստանի Գիտությունների ակադեմիան: 15 կիլոգրամ քաշով և չորս պտուտակով, մեթանոլի վառելիքային տարրով ապարատը կարող Է զարգացնել ժամում մինչև 90 կիլոմետր արագություն: Մասնագետների հաշվարկներով՝ մեթանոլով մարտկոցը կարող Է 70 անգամ ավելի Էներգիա արտազատել, քան լիթիումաիոնային կուտակիչը:
FY-36-ի մշակումը ղեկավարած Չժան Վենյուն նշել Է, որ վառելիքի նոր աղբյուրը կփոխի իրադրությունն անօդաչու թռիչքների սեգմենտում: Գիտնականների խոսքով՝ սպիրտային քարշաուժով դրոնը կարելի Է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում, օդալուսանկարահանման համար, գիտական և ռազմական նպատակներով: