
Հաջորդ ընտրություններին, երբ քաղաքային իշխանոթյուններ ընտրելու լինենք, անձամբ ես ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում չեմ ընտրելու Իմ քայլը դաշինքին: Եվ խնդրում եմ չհակադարձեք, թե տոնածառը սիրուն են զարդարել: Այս քաղաքային իշխանությունը պարզապես արհամարհում է քաղաքացիների պատվերը, պահանջը, խնդրանքը, չի երկխոսում, չի բանակցում քաղաքացիների հետ, ի վիճակի չէ հարցին լուծում տալ և իր կեցվածքով թշնամանք ու կռիվ է հրահրում երկու կրթական հաստատությունների միջև: Արդեն որերորդ անգամ գրել ենք, խնդրել ենք, դիմել ենք: Ոչ մի պատասխան: Ոչ մի արձագանք: Խնդրի լուծումը, որքան հասկանում եմ, փոխանցել են ուժայիններին` ոստիկաններին Հակահեղափոխականոթյունը ուրիշ տեղ մի փնտրեք, եթե ոչ քաղաքային իշխանությունների ամբարտավան վարքագծում:
Լրագրող Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան էջից: