Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում և հանդիպել ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպումը մեր զինված ուժերի ապագա սպաների հետ շատ հետաքրքրական էր և ինչպես այդ հանդիպման ժամանակ եմ ասել, նրանք ամենադժվար իրավիճակում են գտնվում, որովհետև ճանապարհ են հարթում, այն ճանապարհը, որ իրենցից հետո հարյուրավոր աղջիկներ են անցնելու: Նրանք այսօր հարթում են այդ ճանապարհը. դա դժվար է, ոչ ոք չի կարող ասել, որ դա հեշտ է:
Բայց հանուն մեր պետության, հանուն մյուս աղջիկների, որ գալու են, հանուն մեր զինված ուժերի, քանի որ մենք իսկապես հավատում ենք, որ կանայք ինչքան ավելի շատ ներգրավված լինեն, այնքան օգուտ կտան մեր պետությանն ու զինված ուժերին, դուք պետք է չհոգնեք այդ ճանապարհից, պետք է չընկրկեք և բոլոր դժվարությունները սպայի պատվով տանեք:????
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: