«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի գիտությունը 12 տարի շարունակ հողին հանձնող Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ազատվում է պաշտոնից:
Հույս ունեմ, որ սրանով վերջ կդրվի Գիտության կոմիտեում առկա կոռուպցիոն սխեմաներին և կսկսվի Հայաստանում գիտության ռեանիմացիայի պրոցեսը: Սամվել Հարությունյանի գործունեությունից հետո միարժեք չի, որ գիտությունը հնարավոր կլինի փրկել:
Գիտության ոլորտում չպիտի լինեն ատկատներ, հովանավորչություն, պետական միջոցների ինքնահատկացումներ և խաղաղ մաֆիայի հասնող փողի վրա նստած խմբավորումներ:
Միանգամից ասեմ, որ ապուշ (կամ ստախոս) են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ ես փորձում եմ այդ պաշտոնում առաջ տանեմ հորս՝ Արա Իոաննիսյանի թեկնածությունը: Հայրս Հայաստանի ամենաբարձր հղումնայնությամբ (H-index) տեսաբան ֆիզիկոսներից է, բայց բացարձակ տեղյակ չի վարչարարությունից ու հանրային կառավարումից»: