Արդեն մի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում մարսել դստեր «Nissan» ավտոմեքենայի հետ կապված ու «թագավորական տան» գլխին պատուհաս դարձած չարաբաստիկ պատմությունը. ֆեյսբուքյան «լայվերն» ու շինծու «բացատրագրերը» ոչ միայն չեն օգնում նրան ազատվել պատասխանատվության սեփական չափաբաժնից, այլև է՛լ ավելի են խորացնում վիճակը՝ բացահայտելով իրավիճակի աբսուրդայնությունը:
Փաշինյանը շարունակաբար փորձում է հանրությանն ու գուցե նաև ինքն իրեն համոզել, որ մոտ 27,000 դոլար արժողությամբ «Nissan X Trail» մակնիշի մեքենայի սրահում սեփական դստեր հայտնվելն արդյունք է ոչ թե ասենք ճոխությունների հանդեպ ունեցած թուլության, այլ պայմանավորված է բացառապես ՀՀ ազգային շահերով: Անգամ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ուղղաթիռով էլ էստեղ–էնտեղ գնալն էլ ճոխություն չէ ու ասում է, որ ուղղաթիռն ընդամենը փոխադրամիջոց է:
Եվ ապացուցելու համար, որ գնված մեքենան ոչ թե դստեր՝ Մարիամինն է, այլ՝ պետությանը, Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «փախուստ» պատկերող մի տեսանյութ, ուր ինքն ու ընտանիքի անդամներն իրենց «հին ու բարի» «Nissan-ով» իբր փորձում են ճողոպրել անվտանգության աշխատակիցների հեղձուցիչ ներկայությունից ու օրգանիզմի բոլոր բջիջներով զգալ ազատության շունչը: Իբր թե այդ ճոխությունները, որոնք շրջապատում են Փաշինյան ընտանիքին նրանց հաճելի չեն ու նրանք ստիպված են ապրում ճոխ կյանքով:
Ամբողջությամբ՝ tert.am