ՍԴ տխրահռչակ դատավորը չի մասնակցում որեւէ աշխատակարգային նիստի, չի կատարում ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրգանական օրենքի պահանաջները, մսխում է ՀՀ պետական բյուջեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՍԴ տխրահռչակ դատավորը չի մասնակցում որեւէ աշխատակարգային նիստի, չի կատարում ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրգանական օրենքի պահանաջները, մսխում է ՀՀ պետական բյուջեն

#ՇնորհավորԵմՁերՆորտարին

Ըստ «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ՀՀ ՍԴ|ն ունի 9 ԴԱՏԱՎՈՐ։ Այդ 9 դատավորների կազմում է ՀՀ ՍԴ տխրահռչակ ինքնահռչակ «Նախագահ» Վահե Գրիգորյանը։

ՍԴ տխրահռչակ դատավորը չի մասնակցում որեւէ աշխատակարգային նիստի, չի կատարում ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրգանական օրենքի պահանաջները, մսխում է ՀՀ պետական բյուջեն, վայելում է հարկատուների կողմից իրեն տրվող բարձր աշխատավարձը, հավելավճարը, օգտվում Դատավորին վերապահված անձեռնմխելիությունից, շահագործում Պետության կողմից տրված տրանսպորտային միջոցը։

Այսինքն, մենք պետք է բարեխիղճ աշխատնենք, կատարենք մեր պարտականությունը, հարկեր վճարենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իրեն լավ զգա, չաշխատի ու վայելի։

Ով մարդկային անարդարություն թույլ տուր, որ թքեմ ես քո ճակատին։ Սա ես չեմ ասում, այլ #Սիմանթոն։

Սահմանադրական դատարանի 8 դատավորները պետք է աշխատեն նաեւ տխրահռչակ ինքնահռչակի փոխարեն։ Բա ո՞ւր մնաց սոցիալական արդարությունը։

ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում եմ, որ ըստ «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը», պահանջների քննի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, առերեւույթ ոչ իրավաչափ վարքագիծը ու կայացնի ողջամիտ որոշում։

ՀՀ Իշխող մեծամասնությանը մեկ հարց…

Արդյոք իրավաչա՞փ է, Ձեր կողմից ՀՀ ՍԴ ներդրած դանդաղ ներգործման «ջրածնային ռումբի» վարքագիծը, այն որ 8 դատավորներ աշխատում են, որ «#սպիտակ դատավորը» վայելի ՍԴ դատավորի՝ օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքները։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ եւ այդ ճգնաժամի անուն-ազգանունն է #Վահե #Գրիգորյան, ով իմ նման հարկատուների հաշվին վայելում է սեր եւ թավիշ։

ՀՀ ՍԴ ում կա մեկ դատավոր, ում պետք է պարտադրված դուրս հանել ՍԴ իր աշխատասենյակից եւ դա #Թավշյա #Խորհրդարանի կողմից #դատավոր նշանակված Վահե Գրիգորյանն է։

#ՀայաստանիՀանրապետություն #ՍահմանադրականԴատարան #Ճգնաժամ #անբան #Վահե #Գրիգորյան #ԹավշյաԻշխանափոխություն #Հեղափոխություն

Հրանտ Սարկիսովի էջից:



Նման նյութեր