
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարին 250 միլիոն դոլար Software արտահանող Հայաստանում ՊԵԿ-ը զլանում է մի քանի հարյուր դոլարանոց հանրօգուտ ծրագիր ներդնել…
Հարգելիʹ տիկին Շ. Ներսիսյան, ՊԵԿ մաքսային ծառայության նախագահ, «Զվարթնոց» կարգոյում ստացվող բեռների կապակցությամբ ամեն օր հարյուրավոր, և գուցե հազարավոր տնտեսվարողներ և ֆիզիկական անձինք հեռախոսազանգով, և 1-2-3 րոպե սպասելով են ճշտում՝ իրենց բեռը եկե՞լ է, թե՞ ոչ…
Դժվա՞ր է մի հասարակ տեղեկատվական բազա սարքեք և այսքան չվատնեք մարդկանց և երկրի օգտակար աշխատաժամանակը…
Ի վերջո, տարին 250 միլիոն դոլար Software արտահանող երկրում ամոթ է մի քանի հարյուր դոլար ծրագրի չգոյությունը:
Գուցե Դո՞ւք օգնեք իրենց, հարգելիʹ պարոն Հակոբ Արշակյան…»:
https://www.facebook.com/vartgez.gaspari/posts/2872144789497456