
Բիլլի Այլիշը պատմել Է, որ Bad Guy երգի մտահղացումն ի հայտ Է եկել որպես արձագանք մի երիտասարդի «կոպիտ պահվածքի»: Այդ մասին այտնել Է Rolling Stone-ը:
Երգչուհին այդ կապակցությամբ իր խոհերի մասին պատմել Է հրատարակությանը տված հարցազրույցում. «Դե լավ, մտածեցի ես, եթե դու քեզ այդպես ես պահելու, ես նույնպես ինձ կձեւացնեմ այնպիսին, ինչպիսին ես իրականում չեմ»: Երգում առկա դադարները նա բացատրել Է հղումով Never(JID) եւ Stuck InThe Mud (Isaiah Rashad) կոմպոզիցիաներին, որոնցում երաժշտությունը կանգ Է առնում 5 վայրկյան, իսկ հետո կրկին շարունակվում Է: Այս հնարքը նրան հետաքրքիր Է թվացել:
Bad Guy թրեքը տեղ Է գտել Բիլլի Այլիշի When We All Fall Asleep, Where Do We Go? դեբյուտային ալբոմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: