Խնդրում եմ ինձ հուշեք ռուսերեն САМОДУР բառի Հայերեն համարժեքը։
Դա այն բառն է, որը լավագույնս բնութագրում է Հայաստանի այսօրվա իշխանություններին ու հատկապես կրթության ոլորտի պատասխանատուներին։
Այսօր կեսօրին լուր տարածվեց, որ համալսարանի իր աշխատասենյակից ոստիկանության Կենտրոն – Նորք-Մարաշ բաժին բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Ընդ որում բերման է ենթարկվել պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը նվաստացնող ձևով՝ ձեռնաշղթաներով ու հատուկ ջոկատայինների բազմամարդ խմբի ուղեկցությամբ, ուսանողների աչքի առաջ։ Բերման են ենթարկել առանց ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր ներկայացնելու։
Քննչական կոմիտեից էլ 168 ժամին հաղորդել էին, որ Դավիթին բերման են ենթարկել քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Քննչական կոմիտեի խոսնակը նաև հայտնել է, որ Դավիթ Ափոյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի։ Այդ պարագայում ինչի՞ համար է այս կրկեսը։
Գաղտնիք չէ, որ Դավիթը մեծ հեղինակություն է վայելում ԵՊՀ ուսանողության շրջանում և իշխանափոխությունից հետո Դավիթի վերընտրվելը ՈՒԽ նախագահի պաշտոնում այդպես էլ չի մարսվում ոլորտի պատասխանատուների կողմից։
Ոստիկանության ապօրինի գործողություններն արդարացնելու համար շոուին միացավ նաև ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն, ով անամոթաբար ստում է այն մասին, իբր Դավիթին շղթայված բերման են ենթարկել, քանի որ նա դիմադրել է ոստիկաններին։
Ինչ խոսք, իշխանության ներկայացուցիչները շատ համախմբված են աշխատում և մեկը մյուսին փոխօգնության են հասնում, երբ կարիք կա կոլլեգային դուրս քաշել այն կղանքից, որի մեջ նա հայտնվում է ստի ու ապօրինի գործողությունների արդյունքում։
Այո, երբ Կրթության նախարարի համար բարձրագույն արժեք են սեռափոխությունները, լգբտ քարոզը, ազգայինի ոչնչացումը, հենց այսպես էլ պետք է լիներ կրթական համակարգը։ Պետք է կրթության նախարարության շենքի դիմաց ոստիկանները ծեծեին իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած ուսանողներին, պետք է առանց որևէ պատճառի ԵՊՀ ՈՒԽ նախագահին շղթայված բերման ենթարկեին համալսարանականների աչքի առաջ։ Սա դեռ սկիզբն է, դեռ շատ բաներ ենք տեսնելու, դեռ շատ բաներ ենք լսելու։ САМОДУР-ների ախորժակը դեռ նոր է բացվում։
Սա թավշյա, ոչ բռնի, ժողովրդավար նոր Հայաստանն է․․․
Արեգ Բարսեղյան