Փորձագետները նշել են սմարթֆոնների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները
Advertisement 1000 x 90

Փորձագետները նշել են սմարթֆոնների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները

Apple ամերիկյան ընկերության iPhone XR սմարթֆոնն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելն Է դարձել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: Այս գնահատականը դեկտեմբերի 24-ին հրապարակել Է Counterpoint Research միջազգային վերլուծական ընկերությունը:

Ինչպես պարզել են նրա մասնագետները, հաշվետու ժամանակաշրջանում աշխարհում սմարթֆոնների վաճառքների ընդհանուր ծավալի 3-տոկոսը բաժին Է ընկել iPhone XR-ին: Երկրորդ տեղում Samsung Galaxy A10-ն Է՝ 2,6 տոկոս բաժնով, իսկ երրորդում՝ Samsung Galaxy A50-ը՝ 1,9 տոկոս բաժնով:

Դրանց հաջորդում են Oppo չինական ընկերության A9-ը և Apple-ի iPhone 11-ը: Երկու դեպքում Էլ խոսքը 1,6-տոկոս բաժինների մասին Է:

Ինչպես արձանագրում են Counterpoint Research-ի վերլուծաբանները, iPhone XR սմարթֆոնները վաճառքների ծավալով առաջատարի դիրքում Էին 2018 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր: Դա Apple-ի այս սարքերի ամենահաջողված մոդելներից մեկն Է:
Counterpoint Research-ի գնահատումների համաձայն, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում աշխարհում սմարթֆոնների վաճառքների ընդհանուր ծավալի մոտավորապես 17-տոկոսը բաժին Է ընկել տասն առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելներին: Դրանց թվում են նաև չինական Xiaomi և Huawei ընկերությունների սմարթֆոնները: