
Facebook-ը ձեռք է բերել Packagd ստարտափը, որն օգնում է Facebook-ին ստեղծել գնումների հնարավորություններ՝ թույլ տալով օգտատերերին հարթակի Marketplace բաժնում գնումներ կատարել միանգամից live video հեռարձակումներից։
Facebook-ի խոսնակը հաստատել է, որ կազմակերպությունը փնտրում է հարմար եղանակ թույլ տալու գնորդներին հեշտորեն հարցեր տալ և պատվիրել live video-ներում։
Այդ հնարավորությունը նման է Facebook-ի՝ անցած տարի Թայլանդի օգտատերերի համար նախագծած հնարավորությանը, որի ընթացքում ընտրված օգտատերերին հասանելիություն էր տրվել Facebook Live mode-ին։ Էջերը կարող էին իրենց Live-երի ընթացքում ցուցադրել պրոդուկտներ, որոնք դիտորդները հետո կարող էին գնել screenshot-երի միջոցով։ Սակայն այժմ Facebook-ն ավելի շատ հնարավորություններ է պատրաստվում տրամադրել իր օգտատերերին։