Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Երբ մեզ շաբաթը երեք անգամ բերման էին ենթարկում ու մասնավորապես երբ ինձ ձեռնաշղթաներով տարան, սոցցանցերում դավադրապաշտության ալիք բարձրացավ: Թե բա՝ իշխանությունները միտումնավոր գովազդում են Ադեկվադներին: Հիմա ի՞նչ եք ասում էն երկու երիտասարդին, որ տարան պահին ու բաց թողին դա էլ էր գովա՞զդ, Արսեն Բաբայանին ու Արա Վարդանյանին էլ էին գովազդի համար կալանավորե՞լ ու բաց թողել, ԵՊՀ-ի ՈւԽ ղեկավարին էլ են գովազդու՞մ, թե Թավադյան Արմենի՞ն են գովազդում: Ոչ, դա իհարկե գովազդ չէ, որևէ դավադրություն չկա, դուք պարզապես մինչ օրս հրաժարվում եք հավատալ, որ երկրում դեբիլների ապստամբությունն է մոլեգնում: Դասական, խորը ու համապարփակ դեբիլների: Իրենց թվում ա սենց բռնել թողելով նրանք ուժ են ցուցադրում: Իրենց թվում ա բռնվածները ու իրենց ընկերները «խելքը գլուխը կհավաքեն»: Ու հիմա էդ դեբիլները գլուխ են կոտրում ու չեն հասկանում թե ինչու ա շաբաթը մի քանի մարդ զոհվում տարատեսակ ռազբորկեքում: Չեն հասկանում ում բռնեն թողեն որ երկրի վարչապետը Դիլիջան այցելելիս ստիպված չլինի կալաշնիկովի կրակոցներից խույս չտա»: