Լոռու մարզում բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոռու մարզում բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը. shamshyan.com

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը: Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

15:00. Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 48-ամյա Յուրա Իսրայելյանը, 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, և նրանց երեխաները՝ 17-ամյա Սուրեն Ի.-ն և 15-ամյա Դիաննա Ի.-ն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com