Նարեկ Սամսոնյան. «Հարգելի Արարատ, ես քեզ խոստանում եմ, որ էս դատավարությունը քո քաղաքական թաղումն ա լինելու ու ես անձամբ եմ հողին հանձնելու քո քաղաքական կարիերան»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Հարգելի Արարատ, ես քեզ խոստանում եմ, որ էս դատավարությունը քո քաղաքական թաղումն ա լինելու ու ես անձամբ եմ հողին հանձնելու քո քաղաքական կարիերան»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.

«Փաստորեն Արարատ Միրզոյանն ինձանից մեկ ամսվա պարգևատրման գումար է ուզում

Նոր ստացա ԱԺ նախագահի դատական հայցը և պետք է ասեմ, որ շատ զավեշտալի իրավիճակի հետ գործ ունենք անկեղծ ասած: Ուրեմն էս մեր Արարատը ինձանից իր դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացած մի քանի պարգևավճարի չափ գումար ա ուզում` 3.460.000 դրամի չափով:

Ես վստահ եմ, որ Միրզոյանն իր պահանջները ձևավորելիս ինձ չի խառնել պետբյուջեի հետ և ավելին` վստահ եմ նաև, որ ինքը վստահ չէ, որ հաղթելու է դատական նիստը, բայց, որ էս մարդու մոտ խասյաթ ա դառել օդից 3,5 միլիոն կպցնելը էդ հաստատ ա:

Ուրեմն հարգելի Արարատ, քո ու Գոհարի իշտահին քացախ, թե դատական հայցը հաղթելու եք ու ասեմ, ես քեզ խոստանում եմ, որ էս դատավարությունը քո քաղաքական թաղումն ա լինելու ու ես անձամբ եմ հողին հանձնելու քո քաղաքական կարիերան ողջ հանրության աչքերի առաջ: Խոստանում եմ քեզ նենց դատավարություն, որ ողջ կյանքումդ անգամ ամենավատ մղձավանջային երազում չես տեսել:

Շատ փակագծեր չեմ բացում, բայց դատավարությունը թեժ է լինելու նորանոր ինքնախոստովանական բացահայտումներով պինդ բռնվի:

Հ.Գ. Վաղն ուղիղ եթերում էս թեմայից կխոսեմ մի լավ կծիծաղենք միասին ժողովուրդ ջան, իսկ էսօրվա համար էսքանը:
#թե_բա_Յոնջլախցի_Դևն_եմ_ապեեեե»



Նման նյութեր