
Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.
«Հավանաբար չզարմանանք, եթե շատ մոտ ապագայում հայհոյանքներ և անեծքներ կարդանք ու լսենք Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Գրիգոր Լուսավորչի, Կոմիտաս վարդապետի, կամ Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի հասցեին: Իհարկե` Հովհաննես Թումանյանին, Վիկտոր Համբարձումյանին և Շառլ Ազնավուրին հայհոյելուց հետո: Բոլոր մեծերին չթվարկեմ:
Անշուշտ միայն մի դեպքում կհայհոյեն ու կանիծեն մեր մեծերին` եթե նրանց ժառանգներից, կամ ժառանգների մտերիմներից մեկը իրեն թույլ տա որևէ արտահայտություն, որն անընդունելի է այս պատահականների համար»: