Երևանում թալանել են Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի գրասենյակի պետի տունը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում թալանել են Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի գրասենյակի պետի տունը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Երևան քաղաքի բնակիչ Դիանա Զոլոխովայի ահազանգի փաստով։

Վերջինս ոստիկաններին հայտնել է,որ նույն օրը, ժամը 08։50-ից մինչև 15։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գրիբոյեդովի փողոցի 2-րդ շենքի իր բնակարանի մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, ինչպես նաև կավե դրամարկղ, որիկ մեջ լցված են եղել 500 դրամ արժողությամբ մետաղադրամներ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հարությունյանի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Դ. Զոլոխովան իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի գրասենյակի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com