
Վրաստանի Քոբուլեթիի շրջանում՝ Չաքվիսթավի գյուղի մոտակայքում, զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան հարվածել է բեռնատարին: Բախման հետևանքով մարդատարն ընկել է կիրճը 10 մ բարձրությունից: Մեքենայի բոլոր ուղևորները և վարորդը՝ 5 երիտասարդներ, տեղում մահացել են:
Այժմ բոլորի մարմինները դուրս են բերվել և ուղարկվել նույնականացման: Հարուցվել է քրեական գործ: