Բախում ոստիկանների ու զոհված զինվորների հարազատների միջև. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բախում ոստիկանների ու զոհված զինվորների հարազատների միջև. armeniasputnik.am

ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատների և կառավարության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։

Կրքերը թեժացան այն պահին, երբ իր որդու սպանության արդար բացահայտումը պահանջող որդեկորույս մայրը որոշեց ներս մտնել ու հանդիպել վարչապետի Նիկոլ Փաշինյանին։

«Ճանապարհ տվեք ես մտնեմ Նիկոլ Փաշինյանի մոտ»,– ասաց կինն ու փորձեց մտնել շենք։

Այդ պահին ոստիկանները` կենդանի պատ կազմելով փակեցին մուտքը, իսկ հարազատները փորձեցին բացել ճանապարհը։ Նրանց միջև հրմշտոց ու իրարանցում սկսվեց։

Արթուր Աջամյանի հարազատների պահանջին միացան նաև կառավարության բակում հավաքված այլ զոհված զինծառայողների հարազատները` հանդիպում պահանջելով վարչապետի հետ։

Ի նշան բողոքի զինվորների հարազատները փորձեցին փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը` կանգնելով անցնող ավտոմեքենաների դիմաց։

Կրքերը հանդարտվեցին, երբ կառավարության շենքից դուրս եկավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։

«Փաշինյանին փոխանցեք, որ ժողովուրդն իրեն է պահանջում։ Թող ինքը իջնի մեզ պատասխան տա»,– Ղազարյանին ասացին հավաքվածները։

Ի պատասխան Ղազարյանը հայտնեց, որ շենքում այս պահին կառավարության նիստ է ընթանում, ինչի պատճառով ինքը չի կարող վարչապետին փոխանցել հավաքվածների պահանջը։

Ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել նիստի ավարտին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am