Adme.ru կայքը գրում է, որ մեր օրերում շատերն են սոցիալական ցանցերում հրապարակում իրենց երեխաների լուսանկարները։ Սակայն ոչ բոլորն են հասկանում, որ հիմա երեխաների համար ամենավտանգավոր մարդիկ «աշխատում են» հենց համացանցում։
Մի հրապարակեք գտնվելու վայրը
Մի հրապարակեք երեխայի բնակվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ՝ լինի դա դպրոց, սպորտդահլիճ թե այլ վայր։ Որոշ սուբյեկտներ կարող են իրենց ոչ բարի նպատակներով օգտագործել այդ տեղեկատվությունը։
Մի հրապարակեք երեխայի հետաքրքրությունները բացահայտող լուսանկարներ
Իմանալով, թե ինչով է սիրում զբաղվել երեխան, նրան այլ վայրում և այլ իրավիճակում կարելի է խաբել։
Ջնջեք բոլոր լուսանկարները, որոնցում հրապարակված են երեխայի տվյալները
Կան մարդիկ, ովքեր համացանցում հրապարակում են նոր ստացած վիզայի լուսանկարը, անձնագիրը կամ այլ փաստաթղթեր։ Պաշտոնական տվյալներն ունենալու դեպքում երեխայի մասին շատ տեղեկություններ կարելի է հավաքել։
Մի բեռնեք մեքենաների մոտ երեխաների լուսանկարները
Այս տեղեկությունն առավել կարևոր է ծնողների անվտանգության համար։
Ոչ մի դեպքում մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երեխան ամբողջությամբ հագնված չէ
Հնարավոր է՝ ձեզ և ձեր մտերիմներին այս լուսանկարները շատ ծիծաղելի կթվան, բայց որոշ հիվանդ մարդիկ դրանց կարող են լրիվ այլ կերպ նայել։
Մի կիսվեք լուսանկարներով, որոնք հետագայում երեխային ստիպելու են ամաչել
Հավանաբար մեզնից յուրաքանչյուրն ունի մանկական լուսանկարներ, որոնց նայելով՝ մտածում է, թե ինչ են մտածել մեր ծնողները՝ այս լուսանկարներն անելիս։ Մեր օրերում ցանկացած լուսանկար կարող է օգտագործվել ոչ բարի նպատակներով։
Մի հրապարակեք այլ երեխաների հետ ձեր փոքրիկի լուսանկարը
Մինչ այլ երեխաների հետ լուսանկար հրապարակելը մտածեք այն մասին՝ արդյո՞ք այդ երեխայի ծնողները կցանկանան դա, թե: ոչ։ Դուք պատասխանատվություն չեք կրում նրանց երեխաների համար, և նրանց լուսանկարը հրապարակելու հարցը ևս ինքներդ չպիտի որոշեք։