Xiaomi ընկերությունը թողարկման Է պատրաստում AirPods Pro-ի կլոնը՝ անհաղորդալար ականջակալներ՝ ակտիվ աղմկաճնշման գործառույթով: Այդ մասին Twitter-ում պատմել Է հայտնի ինսայդեր Մուկուլ Շարման:
Փորձագետը նոր լրակազմի հիշատակումը հայտնաբերել Է Bluetooth Special Interest Group կայքում, որն զբաղվում Է Bluetooth-սարքերի հավաստագրմամբ: Դեկտեմբերի 24-ին հավաստագրված դեւայսն ունի Xiaomi Mi Noise Cancellation Wireless Headphones անվանումը: Բացի անվանումից, հայտնի Է, որ աքսեսուարը պահպանում Է Bluetooth 5.0 -ի անհաղորդալար միացման ակտուալ պրոտոկոլը:
Դեկտեմբերի 3-ին մի այլ հեղինակավոր ինսայդեր՝ Էվան Բլասը, պատմել Է, որ անհաղորդալար միացմամբ եւ աղմուկների ճնշման գործառույթով ականջակալներ Է պատրաստում Samsung-ը: Սարքի թողարկումը պետք Է կայանա փետրվարին՝ Կորեական ընկերության ֆլագմանային սմարթֆոնների շարքի շնորհանդեսի հետ մեկտեղ:
Աղմկաճնշման գործառույթով անհաղորդալար ականջակալների սեգմետում հանրաճանաչ սարքերից մեկն AirPods Pro-ն Է, որն Apple ընկերությունը թողարկել Է սեպտեմբերի վերջին: