
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածել է տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես մի երիտասարդ, իր G կլասի Mercedes ավտոմեքենայով (010 DO10) հարվածելով տաքսուն, իջնում է մեքենայից ու ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին։ Դեպքը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում։
«Էս ավտոյի տիրոջը ո՞վ գիտի։ Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին ու իջավ քցեց գետին, քացիների տակ։ Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր։ 75+ մարդուն գետնի վրա քացով տշելը հեշտա, բայց բարոյական չի»,-գրել է օգտատեր Գնել Հայրապետյանը։
https://www.facebook.com/warshteiner.yerevan/videos/757523568068639/