Բաբկեն Թունյան. «Եվս մեկ անգամ հիշեցնեմ. 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսատուրքերը ավտոմեքենաների և մի շարք այլ ապրանքների համար» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բաբկեն Թունյան. «Եվս մեկ անգամ հիշեցնեմ. 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսատուրքերը ավտոմեքենաների և մի շարք այլ ապրանքների համար»

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը և հրապարակած տեսանյութը:

Չեմ կարող ասել՝ միտումնավոր, թե ոչ, բայց լուրեր են տարածվում, որ երրորդ երկրներից ներկրվող մեքենաների համար այսօր գործող կարգը ևս մեկ տարով երկարացվելու է։

Նման բան ՉԿԱ։

Չեմ ուզում մտածել, որ նման լուրեր տարածողները միտումնավոր ցանկանում են փաստի առաջ կանգնեցնել մեր հայրենակիցներին, ովքեր կհավատան և մեքենաներ կներմուծեն հաջորդ տարի՝ մտածելով, որ մաքսազերծումը նույնքան կարժենա։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ. 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսատուրքերը ավտոմեքենաների և մի շարք այլ ապրանքների համար։



Նման նյութեր