
Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկած Mercedes G-class մակնիշի ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Այս լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Նա հայտնաբերվել է, բերման է ենթարկվել և այժմ աշխատանքներ են տարվում հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշեց Ջանոյանը: