
Վերջին շրջանի մի շարք աղմկահարույց օրինագծերի, նախաձեռնությունների բովանդակային վերլուծությամբ աներկբա կարելի է փաստել, որ արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է: Մասնագիտական տեսակետից անթույլատրելի գործիքակազմով, հակագիտական մեթոդաբանությամբ ընտրվում են լուծումներ, նախագծվում օրինագծեր, որոնք «լուրջ հայտ» են ներկայացնում հավակնելու «ԵՐԲևԷ ԱՄԵՆԱՎԱՏԻ» կոչմանը: Արդյունքում առկա դանդաղկոտության, ոչ ձեռնհասության, «Ես դա կարող եմ»-ի ինքնախաբեության հետևանքով տուժում են կոռուպցիայի դեմ իրական պայքարի առաջմղման, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման գործընթացը և Վարչապետի նախանշած ռազմավարական այլ առաջնահերթությունները:
Տիգրան Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից: