Արգենտինայի խորհրդարանը երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով երեկ սառեցրել է օրենսդիր մարմնի պատգամավորների աշխատավարձերը․․․
Դե մենք հո Արգենտինայի պես հավայի երկիր չենք, մեր օրենսդիրները քայլող են, քայլո՛ղ․․․ նրանց պես հո պարապ մարդիկ չեն․․․
Չնայած երկրում առկա բազում խնդիրներին, չնայած, որ զինվորականն, ուսուցիչը գռոշներ են ստանում ու հազիվ են իրենց սոցիալական խնդիրները լուծում, մեր օրենսդիրներն իրենք իրենց միլիոններով պարգևավճարներ են բաշխում։
Դե մենք հո Արգենտինայի պես աննշան, սուտ երկիր չենք, մենք աշխարհի զորեղ, տնտեսապես զարգացող երկրների թվին ենք պատկանում։ Մեր պատգամավորներն ու գործադիրը քայլող աշխատավորներ են։ Իսկ մեր հանրությունը հո զոմբիացած արգենտինացիներից չէ բաղկացած․․․ մենք զատո աշխարհի ամենաառաջին․․․ քայլողներն ենք․․․
Ու թքած, թե զինվորը, թոշակառուն ուսուցիչը վատ են ապրում․․․
Կարևորը՝ իրենք ապահով լինեն, չաղ ու բախտավոր, ու իրենց Սորոս պապին էլ՝ գոհ։
Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից: