Ես հասկացա, թե ոնց է լինում որ էդքան մարդ գազից խեղդվում է։
Ուրեմն գազս անջատած էր երկար ժամանակ, երեկ միացնում են իբր ստուգում են ու գնում։
Երեկոյան գազի հոտ եմ առնում:
Զանգում եմ տեսուչին ասում է փակեք, եթե կարող եք, եթե չէ զանգեք 1 04:
1 04-ը գալիս է ստուգում ասում է հոսք չկա։ Վինտիլի բնից էր հիմա չկա, գրում է արտահոսք չկար։
Ասում եմ, ոնց չկար չեմ ստորագրի տակը, ասում է դե հիմա չկա։
Ասում եմ, անջատեք կա թե չկա։
Անջատում են։
Այսօր գալիս է տնային սպասարկումը ստուգում է ասում է վինտիլներից հոսք չկա, նայեք փրփուռը և այլն։
Ես ասում եմ հենց հիմա հոտ կա:
Ասում է՝ հա՞:
Ու անջատման տեղը ստուգում տեսնում է հոսքը էնտեղից է։
Վերացնում են հոսքը ու ասում. 1-04 էր մեղավոր, որ լավ չի ստուգել։
Ես էլ ասում եմ դուք եք մեղավոր, որ երեկ միացնելուց հետո չեք ստուգել։
Ինչևէ, ասեցին նորմալա գնացին։
Ա՛յ, էսպես են աշխատում ձեր աշխատողները պարոնայք, որ էդքան մարդ մահանում է։
Մտածում եմ, հիմա էլ անջատեմ. կարողա էլի կա արտահոսք: Մեկա իրանց ստուգածը ասնավանի չի։
Արփի Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: