2019 թ-ին ներկայացվեցին բազմաթիվ նորարարական տեխնոլոգիաներ՝ ծալվող սմարթֆոններից մինչև 5G ցանցի հասանելիություն ունեցող տարբերակներ: Engadget պարբերականը ներկայացրել է տարվա վատագույն սմարթֆոնների ցանկը:
Samsung Galaxy Fold
Այս սմարթֆոնն արտադրողի համար իրական գլխացավանք էր: Ամեն ինչ սկսվեց լրագրողների կողմից գտած խոտանից, որը կապված էր սմարթֆոնի կառուցվածքի հետ: Արդյունքում Samsung ընկերությունը ստիպված եղավ հետաձգել սմարթֆոնի թողարկումը՝ կես տարով:
Microsoft Surface Pro X
Microsoft ընկերությունը ցանկություն ուներ բոլորի հիշողությունից ջնջել Windows RT-ի հետ կապված անհաջող միջադեպը՝ խոստանալով ամբողջական օպերացիոն համակարգ իր նոր պլանշետի համար: Սարքի հետ խնդիրներ առաջացան, ինչի հետևանքով էլ օգտատերերը բախվեցին «կապույտ էկրանի խնդրին»:
Huawei Mate 30 Pro
Huawei Mate 30 Pro սմարթֆոնն արևմուտքում՝ Չինաստանի սահմաններից այն կողմ, թողարկվեց առանց Google-ի ծրագրային ապահովման, ինչը սովորաբար անսպասելի է Android-ի հիմքով աշխատող սմարթֆոնի համար: Այս ամենի հետ զուգահեռ սմարթֆոնն իրենից ներկայացնում է բավականին որակյալ ֆլագմանային տարբերակ, սակայն, դա չի ծածկում սմարթֆոնի մի շարք ծրագրային խնդիրները, որոնք առաջացել էին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացած խնդիրների հետևանքով:
5G ցանց
2019 թ-ին օպերատորները սկսեցին փորձարկել 5G ցանց, սակայն շուկայում դեռևս չկային բավականաչափ սարքավորումներ, որոնք աշխատում են 5G ցանցում: Դրանք ավելի թանկ արժեն՝ ի տարբերություն 4G ցանցի անալոգների: 5G ցանցի շուրջ ստեղծված քննարկումների կողքին, այսօր, քիչ սարքեր են ապահովում ամբողջական սպասարկում: