«Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը. վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն». Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը. վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն». Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերագրվող, բայց փաստացի ՌԴ-ում բնակվող գործարարին պատկանող անշարժ գույքի թեմային:

«Փաստորեն այն տարածքի սեփականտիրոջը (նոտարական գրասենյակը), որը ՀՔԾ-ն ու դատախազությունը պնդում են, թե փաստացի պատկանում կամ պատկանել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նույնիսկ չեն էլ հարցաքննել:

Պատկերացնո՞ւմ եք, քրեական գործի քննության համար նույնիսկ չեն պահպանել ձևական կողմը, նույնիսկ չեն հարցաքննել այն մարդուն, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:

Եվ այս անհեթեթ գործելավոճով ՀՀ իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել ՀՀ ՍԴ նախագահին:

Արդեն տեղեկացանք, որ Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը: Վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն, որոնց ականջներին ինչ լապշա ուզեք կախեք․․․

Ես ձեզ դեռ ամիսներ առաջ էի զգուշացնում, որ կանգ առնեք, որ հետոն ծանր է լինելու:

Շնորհակալություն հայտնենք ՀՀ իրավապահ մարմիններին, որ մեր սեփականություններն էլ չեն տվել Հրայր Թովմասյանին»:



Նման նյութեր