Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում, հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հասարակական անվտանգության ապահովման նպատակով Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ: