Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վենետիկի հանձնաժողովից իբրև թե ստացված նամակի կապակցությամբ կառավարությունը պարտավոր է հստակ բացատրություն տալ, հակառակ պարագայում՝ այդ փաստը ընդդիմախոսները կարող են օգտագործել միանգամայն լեգիտիմ իրավունքով։ Օրինակ՝ արդարադատության նախարարության պարզաբանումը շատ թույլ էր, ինչի հետևանքով ընդդիմախոսների փաստարկները միայն ուժեղացան»:







