Արտաշես Շահբազյան. «Ամեն պարագայում ճիշտ է այնքան ուտել, որ կոկորդիդ չմնա…»
Advertisement 1000 x 90

Արտաշես Շահբազյան. «Ամեն պարագայում ճիշտ է այնքան ուտել, որ կոկորդիդ չմնա…»

«Մի հին սովետական անեկդոտ կա, հայրը որդուն խրատում է. «Տղա ջան դու դպրոցից ոչինչ մի գողացիր, ինչ որ քեզ պետք է ես գործարանից կբերեմ»:

Էս անեկդոտը հիշեցի հերթական, այս անգամ Առողջապահության նախարարությունում մեջ-մեջ արված պարգեւավճարների մասին կարդալով: Դատելով իշխանության գործելակերպից ենթադրում էս, որ պարոն վարչապետն իր թիմին ասել է. «Դուք մի գողացեք, ինչքան որ պետք է ես կդասավորեմ՝ աշխատավարձերի ու պարգեւավճարների ձեւով կստանաք: Ինչ էլ որ պակասեց գործուղում է, բան է՝ մի ձեւով կլրացնենք»:

Հիմա եթե սրա անունը կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է: Չաշխատելու դիմաց մոտ 800.000 դրամ աշխատավարձ ստանալու պետական հովանավորություն ունեցող Սահմանադրական դատարանի անդամի վարքն ի՞նչ է, եթե կոռուպցիա չէ: Հետաքրքիր է, ըստ ներկա իշխանությունների հաշվարկի, հները մեկ տարում հնարավորություն ունեի՞ն խորհրդարանում, ոչ բացահայտորեն, ուտելու այնքան, որքան նորերը ուտում են «օրինականորեն»:

Իսկ իմ նշած օրինակների կողքին յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ուրիշ շատ բաներ կարող է ավելացնել: Մի բան կարծես թե անվիճելի է՝ տղերքը լափամանը քաշել են դեմները: Հիմա մի ուրիշ կարեւոր հարց, տեղյակ չե՞ք կառավարությունից ինչ են ասում, նոր տարվա տնական օղու հետ, ի՞նչ ուտելն է ավելի ճիշտ:

Ամեն պարագայում ճիշտ է այնքան ուտել, որ կոկորդիդ չմնա՝ նոր տարվա սեղանի մոտ եւ առհասարակ: Շնորհավոր նոր տարի»:

Արտաշես Շահբազյան



Նման նյութեր