ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «armtimes.com կայքը տեղադրել է «ՃՈ տեսուչը հարվածում է Սերժ Սարգսյանի կորտեժին ընդառաջ գնացող մեքենային, հայհոյում (վիդեո)» վերտառությամբ նյութ։ Մի քանի անգամ տեսանյութը դիտելուց հետո չկարողացա տեսանյութում որևէ հայհոյանք լսել։ Զանգահարեցի կայքի խմբագրության իմ ընկերներին և խնդրեցի օգնել՝ հասկանալու, թե հայհոյանք եղե՞լ է, թե՞ ոչ և եթե եղել է՝ ի՞նչ հայհոյանք է եղել։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Զաքյան-Ամիրյան խաչմերուկի մեջտեղում հայհոյողը արժանի է խիստ պատիժի, ընդհուպ մինչև հեռացում, սակայն եթե նման բան իրոք տեղի է ունեցել։ Առ այս պահը չկա որևէ հիմք, չկա որևէ մարդու թեկուզ բանավոր պնդում, որ տեսուչը հայհոյել է։
Ուշադրություն, եթե որևէ մեկը թեկուզ բանավոր, թեկուզ PM կպնդի, որ տեսուչից հայհոյանք է լսել, ի պաշտոնե խոստանում եմ անձամբ այդ տեսուչի հեռացման հարցը բարձրացնել։
Հրապարակման առթիվ կատարվում է ուսումնասիրություն։
Հ.Գ. Իսկ ֆեյսբուքյան քոմենթչիներին խորհուրդ կտամ որևէ բան մեկնաբանելուց առաջ գոնե նայել տեսանյութը։
Ի վերջո, մարդը ոչ միայն վերարտադրող, այլ նաև ընկալող ու վերլուծող սուբյեկտ է»։