Բոլոր օգտատերերին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ թարմացնել մեսենջերը:
WhatsApp հավելվածի ավելի հին տարբերակներում հայտնաբերվել է նոր սխալ, որի արդյունքում ծառայությունից օգտվողները կարող են կորցնել բոլոր խմբային զրույցները և ֆայլերը, որոնք նրանք փոխանակել են միմյանց հետ: Այդ մասին հայտնում է ZDNet-ը:
Խոցելիությունն ազդել է՝ ինչպես Android-ի, այնպես էլ՝ iOS-ի օգտատերերի համար: Մեսենջերի անվտանգության սխալներից օգտվող հարձակվողները խմբագրում են հաղորդագրությունները: Հաքերային հարձակումներ իրականացնողները հետագայում «դուրս են հանում» զրույցի բոլոր մասնակիցներին։ Սա կրկնվում է ամեն անգամ, երբ օգտագործողը փորձում է մուտք գործել խումբ:
Ծրագիրը շտկելու միակ միջոցն այն նորից տեղադրելն է՝ ջնջելով բոլոր տվյալները: Այս դեպքում կկորցնեն խմբի բոլոր անդամների հաղորդագրությունների ամբողջ պատմությունը:
Ծառայության բոլոր օգտագործողները պետք է ստուգեն, թե արդյո՞ք իրենց հավելվածը թարմացվել է 2.19.120 տարբերակով կամ ավելի ուշ: Դուք կարող եք տեղադրել վերջին թարմացումը Google Play-ի և App Store-ի միջոցով:
Սիրարփի Աղաբաբյան