«Համագումարը կպրծնի, կխոսամ, ի՞նչ եք ուզում ինձնից»,- այսօր ՀՀԿ 16 համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ կլինի: Լրագրողը հարցրեց՝ «պարոն Առաքելյան», չե՞ք վախենում, որ դուրս կմնաք ՀՀԿ-ից: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Իսկ դու չե՞ս վախենում, որ իմ ազգանունը սխալ ես ասում»:
«Արմքոմեդիի» լրագրողը խնդրեց լուսանկարվել Ա. Մովսիսյանի հետ. «Գույնավոր բաբչկով ես, ո՞նց կարամ թողեմ՝ փաթաթվես, նկարվես»,-ասաց Ա. Մովսիսյանը:
Անի Քեշիշյան