Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահաղացման հեղինակներից մեկը` Գագիկը, տեղեկացրեց, որ Volkswagen (VW) golf club Armenia–ի երկու ամյակի հետ կապված որոշել են հայ ժողովրդի Ամանորը յուրօրինակ կերպով շնորհավորել։ Տեսահոլովակը նկարահանելու համար պահանջվել է 55 Volkswagen golf մակնիշի մեքենա։
«Նախ մեր facebook-յան էջում հայտարարություն գրեցինք, որ ուզում ենք «Տոնածառ» ֆլեշմոբ իրականացնել։ Նկատեցինք, որ 100-ից ավելի միացողներ կան։ Տարածքի երկար փնտրտուքներից հետո որոշեցինք մեր ֆլեշմոբն իրականացնել Երևանի Դավթաշեն թաղամասում»,- ասաց Գագիկը։
Նրա խոսքով` վարորդներին մեքենաների դիրքը ճիշտ ընտրելու հարցում օգնել են 4-5 տղաներ։ Իսկ վերջնական շտկումները կատարել են դրոնի օգնությամբ։