«Բայց ի՞նչ կա զարմանալու որ»,- այսօր լրագրողների հարցին, թե ինչպե՞ս միանգամից 7000 մարդ անդամագրվեց ՀՀԿ-ին, հարցով պատասխանեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Լրագրողի կատակը` մի՞թե այդքան մարդ մնացել է Հայաստանում, Ս.Սարոյանին «ամաչեցրեց». «Վա~յ, անխիղճներ, տնաշենի աղջիկ»:
Նրա խոսքով` այդ 7000 մարդը բոլորը գազի ոլորտից են. «Գազավիկներն են գազ տալի, գազ: Գազավիկ են մտել սաղ»:
Հարցին, արդյոք դա Նժդեհյա՞ն գաղափարախոսության հետևանքն է, Ս.Սարոյանը պատասխանեց. «Բա մենք ենք մոգոնել, մենք էլ որ չկիսենք, ո՞վ պիտի կիսի»: Նա նշեց, որ համագումարից փոփոխություն սպասում է, բայց ոչ իր հետ կապված: