Ավետիք Իշխանյան. «Հիշողություններ»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Հիշողություններ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառումը․ «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք», հիշեցրեց ԽՍՀՄ շրջանի անեկդոտ։

Լեոնիդ Բրեժնևի մահից հետո, 1982թ․ նոյեմբերի 12-ին ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեի (КГБ) նախագահ Յուրի Անդրոպովը դարձավ ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար և բոլորս անհանգստացած էինք հնարավոր քաղաքական ռեպրեսիաներով։ Արդեն դեկտեմբերին, Նոր՝ 1983 տարվա շեմին տարածվեց, թե ինչպիսի շնորհավորական ուղերձով է հանդես գալու ընկեր Անդրոպովը․

-Շնորհավորում եմ ողջ խորհրդային ժողովրդին, Նոր՝ 1937 թվականի կապակցությամբ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր