Այլևս չեք կարողանա գրանցվել Messenger-ում, եթե չունեք Facebook ակաունտ։ 2015 թ․-ին, այն սկսեց թույլ տալ պոտենցիալ օգտատերերին՝ միայն իրենց հեռախոսահամարներն օգտագործելով գրանցվել նամակագրության հավելվածում, սակայն այժմ այդ որոշումը փոխվել է։
Նշվել է, որ նոր կանոնները վերաբերում են նրանց, ովքեր նոր են գրանցվում Messenger-ում, իսկ այն օգտատերերը, ովքեր օգտագործում են հավելվածն առանց ակաունտի կարիք չունեն որևէ գործողություն անելու։
Դեռևս պարզ չէ արդյոք փոփոխությունը որևէ ազդեցություն կունենա Facebook-ի պլանների վրա իր հաղորդագրությունների արտադրանքը փոխգործունակ դարձնելու համար, որը թույլ կտա օգտատերերին ուղարկել նամակներ Messenger-ում, Instagram-ում և WhatsApp-ում։