ԱՄՆ-ի զինված ուժերն արգելել են իրենց ամբողջ անձնակազմին օգտագործել չինական «TikTok» հավելվածը կառավարության կողմից թողարկված սարքերի վրա:
Ղեկավարությունը հրաման է արձակել Պաշտպանության դեպարտամենտի բոլոր աշխատակիցների համար, որպեսզի զգուշանան իրենց ներբեռնած հավելվածներից, և ջնջեն TikTok-ը՝ խուսափելու անձնական տվյալների կորստից։
Չինաստանի կիբերանվտանգության օրենքներում նշվում է, որ չինական բոլոր ընկերություններն անհրաժեշտության դեպքում պետք է կառավարությանը տրամադրեն օգտատերերի տվյալները, երբ կառավարությունը պահանջի դրանք, սակայն դա չի նշանակում, որ Չինաստանի կառավարությունը կպահանջի օգտատերերի տվյալներ։ Այնուամենայնիվ գաղտնիության հետ կապված, կան որոշակի մտահոգություններ: