«Լավ, բա հիմա ո՞նց հասկացնենք ժողովրդի վարչապետին, որ էս աշխարհում «հագահեղափոխական դիշովգեքից» բացի ուրիշ հերոսներ էլ կան»
Advertisement 1000 x 90

«Լավ, բա հիմա ո՞նց հասկացնենք ժողովրդի վարչապետին, որ էս աշխարհում «հագահեղափոխական դիշովգեքից» բացի ուրիշ հերոսներ էլ կան»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Փաստորեն ադրբեջանական քարոզչամեքենայի մեկուկես քայլանոց պրիմիտիվ գործողությունը բավական էր Նիկոլ Փաշինյանին ծուղակը գցելու համար։ Մարդը քնել-արթնացել ու հայտարարել է, որ. «սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար»։ Ով տեղյակ չէ, ասեմ՝ թեման ինչ է։

Ուրեմն ադրբեջանական լրատվամիջոցները, հղվելով Դիանա Հարությունյան անունով կեղծ օգտատիրոջ գրառմանը, առավոտից ամբողջ աշխարհով գոռում են, իբր Փաշինյանը շնորհավորել է Թրամփին՝ գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Հետո այդ «լուրը», կրկին ադրբեջանցիների ջանքերով, հայտնվում է իրանական տեղեկատվական հոսքերում և սկսում է տարածվել։ Ու չնայած հայ իրանագետներն ամբողջ օրը զգուշացնում են կեղծիքի տարածման մասին, Փաշինյանն ու իր «ինստիտուտները» շարունակում են, կներեք արտահայտությանս համար, էշի ականջում քնած մնալ, հետո հանկարծ արթնանում ու… թե բա՝ «խոսքի «կեղծ» ազատություն»։

Լավ, բա հիմա ո՞նց հասկացնենք ժողովրդի վարչապետին, որ էս աշխարհում «հագահեղափոխական դիշովգեքից» բացի ուրիշ հերոսներ էլ կան։ Որ թշնամին չի քնում ու անընդհատ գործում է մեր դեմ։ Որ իր՝ նման գրառումներով բացահայտում է, որ Հայաստանում ադրբեջանական քարոզչամեքենայից հասկացող ինստիտուտ էլ այլևս չկա։ Ու որ արդեն զզվցրել է՝ բոլորին ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու իր սպառնալիքներով»։



Նման նյութեր