«Էս մի ֆեյքը տենց ցնցումներ հրահրեց՞: Իյա, իրոք՞». Անժելա Ելիբեգովա
Advertisement 1000 x 90

«Էս մի ֆեյքը տենց ցնցումներ հրահրեց՞: Իյա, իրոք՞». Անժելա Ելիբեգովա

Անժելա Ելիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը.

«Թյուր կարծիք կա, որ աննախադեպ բան կա էս ֆեյքի գրառումը ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվելու մեջ։ Ցանկացած մարդ, ով կարդում ա ադրբեջանական զլմները ամեն օր, կամ գոնե պարբերաբար իհարկե ժպտում ա ու լուռ մահանում նման պնդումներից։
Ասեմ ավելին, ադրբեջանական քարոզչությունը ոչ միայն ֆեյք նյուզն ա օգտագործում մեր ազգային անվտանգության դեմ, այլ նաև պաշտոնական հայտարարությունները։ Օրինակ՝ Սասուն Միքայելյանի բառերը առ այն, որ սահմանը պահելու համար բավականաչափ զինվոր չունենք, կամ վարչապետի խոսնակի հայտարարությունը թե քանի զինվորական ա շաբաթական օտպուսկ գալիս, կամ վարչապետի հայտարարությունները Արցախում դավադիր ուժերի և պատերազմը էդտեղից հրահրելու մասին, կամ աննախադեպ քանակի զենք ձեռք բերելու մասին, կամ ԱԽ քարտուղարի հայտարարությունը Ադրբեջանին հետևելու խաթր ՆԱՏՈ-ի հետ համագործակցելու, բայց Ադրբեջանը անվտանգության գլխավոր մարտահրավեր չհամարելու մասին, կամ Աննա Հակոբյանի զինվորների հանուն ոչինչի զոհվելու մասին։ Ու լիքը տենց մտքեր, որոնք կարամ մի էրկու օր թվարկեմ։ Էդ սաղ իրանց քարոզչությունը օգտագործում ա, այո, նաև էքսպորտ անելով դուրս։
Սաղ թամամ էր Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարում ու տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում, էս մի ֆեյքը տենց ցնցումներ հրահրեց՞: Իյա, իրոք՞»:



Նման նյութեր