Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Քանի մի հատ էլ չստուգված լուր չի տարածվել իշխանական շրջանակներից, ասեմ՝ այս սքրինշոթը, որը վերագրում են նույն կեղծ օգտատիրոջը, ադրբեջանական ԶԼՄներում հայտնվել է ոչ թե 2016-ի ապրիլին, այլ 2017-ի փետրվարի 26-ին, երբ մերոնք իրենց դիվերսիոն խումբը պառկացրին (5 սպանված և 1 վիրավոր), և ոչ միայն պառկացրին, այլև դիակները վիդեոյով ցույց տվեցին (կհիշեք, էն որ երկուսն էլ իրար ձեռքերը բռնած էին մահացել)։
Երկրորդ պահն էլ կա, իհարկե, որ ուղղակի համընկել են «Դիանա Հարությունյան» և «Диана Арутюнян» անունները։ Իսկ եթե բացահայտվի, որ համընկնում չէ, ապա ԱԱԾ-ն պարտավոր է ստուգել և պարզել, թե ոնց է 2017-ից այդպես հավեսով աշխատել Հայաստանում նստած։
Կից նկարում տեսե՛ք․ 2017 թվականի փետրվարի 26-ով է հրապարակվել ադրբեջանական կայքում»։