
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.
««Ազատ Եվրոպա» և «Ազատություն» ռադիոկայանները հիմնվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ֆինանսավորմամբ, ընդ որում գաղտնի ֆինանսավորմամբ։
1970-ականների սկզբներում, երբ այդ մասին հայտնի է դարձել և արդեն հնարավոր չէր ձևացնել, թե նման բան չկա, ֆինանսավորումը սկսեցին անել Կոնգրեսի ուղիղ որոշմամբ։
Այնուամենայնիվ մինչև 2013 թվականն ԱՄՆ-ում արգելված էր այդ և մի քանի այլ ռադիոկայանների հեռարձակումը ներքին լսարանին։ Արգելքը հանեցին, քանի որ համացանցն այն դարձնում էր անիմաստ։
Ինչևէ, շատ խնդալու է, երբ Հայաստանում «Ազատություն» ռ/կ-ի աշխատողները փորձում են ձևացնել, թե այդպիսի բան չկա։
Հ.Գ. Մեկնաբանություններում՝ հղում հենց ԿՀՎ պաշտոնական կայքից»: