«ՀՀ հպարտ ու այլ հոգեվիճակում գտնվող քաղաքացու կյանքի որակի վրա «մեկ շնչի» վիճակագրական թռիչքը չի ազդի»
Advertisement 1000 x 90

«ՀՀ հպարտ ու այլ հոգեվիճակում գտնվող քաղաքացու կյանքի որակի վրա «մեկ շնչի» վիճակագրական թռիչքը չի ազդի»

Անդրանիկ Թևանյանի գրառումներից. «Եթե ՀՀ դրամն արժևորվի ԱՄՆ դոլարի համեմատ (2019-ին այդպես էլ եղել է), արտագաղթը շարունակվի (շարունակվել է), ավտոներկրումների ու հարկային վարչարարության միջոցով ՀՆԱ–ի թիվը նոմինալ մեծանա դրամով ու արժևորված դոլարի վերածվի (2019–ի պատկերը), հարևան Վրաստանում լարին արժեզրկվի դոլարի համեմատ (անցած տարի այդպես էլ եղել է), իսկ Ադրբեջանում բնակչության նվազում չլինի (որոշ գնահատականներով՝ նույնիսկ աճի) ու ադրբեջանական մանաթը դոլարի համեմատ չարժևորվի (դա էլ եղել է), ապա ՀՀ–ում դոլարային հաշվարկով մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ով մենք հանգիստ առաջ կանցնենք Վրաստանից ու Ադրբեջանից, բայց զուտ վիճակագրորեն, այսինքն՝ ՀՀ հպարտ ու այլ հոգեվիճակում գտնվող քաղաքացու կյանքի որակի վրա «մեկ շնչի» վիճակագրական թռիչքը չի ազդի։ Բայց փոխարենը կարող է ապահովել էյֆորիա, «լայքեր» և նույնիսկ «սրտիկներ»։ Կարևորը՝ դուխո՛վ»։



Նման նյութեր