Բռնկվող Samsung Galaxy Note 7-ը ճանաչվել է տասնամյակի ամենամեծ ձախողումը
Advertisement 1000 x 90

Բռնկվող Samsung Galaxy Note 7-ը ճանաչվել է տասնամյակի ամենամեծ ձախողումը

The Verge հրատարակությունը կազմել Է տասնամյակի գլխավոր հիասթափությունների վարկանիշը: Գաջեթների թվում, հրատարակության կարծիքով, ամենամեծ ձախողումը դարձել Է Samsung Galaxy Note 7 սմաթֆոնը:

Լրագրողները նշել են, որ 2016 թվականի ֆլագմանը շուկայում լավագույն սմարթֆոններից մեկն Էին համարում նախքան բռնկման դեպքերի վերաբերյալ նորությունների հայտնվելը: Ռելիզից հետո մեկ ամսից Էլ պակաս ժամանակ անց հայտնի դարձավ բռնկվող դեւայսի հետ կապված առնվազն 35 միջադեպի մասին: Արդյունքում հարկ եղավ, որ Samsung-ը հրապարակավ ընդունի կուտակիչի ճակատագրական թերությունը եւ հետ կանչի Galaxy Note 7-ի ամբողջ խմբաքանակը:

Բացի կորեական ընկերության սարքից, տասնյակում հայտնվել են Windows Phone հարթակը, վաճառքում ձախողված Google Glass ակնոցները, Amazon Fire հեռախոսը, 3D Էկրանով հեռուստացույցները, հաղորդագրությունների արագ փոխանակման համար Google Hangouts-ի ծրագրային ապահովումը եւ արդիական MacBook-երի խնդրահարույց ստեղնաշարը:

vnews.am