Կատար Թասլակյան. «Մի պահ ինձ Եվրոպայի ինչ որ քաղաքի ավտոբուսում զգացի»
Advertisement 1000 x 90

Կատար Թասլակյան. «Մի պահ ինձ Եվրոպայի ինչ որ քաղաքի ավտոբուսում զգացի»

Զբոսավար Կատար Թասլակյանը ֆեյսբուքում գրել է.

«Այն հաճելի պահը, երբ տրանսպորտ ես սպասում ու գալիս է 26 համարի ավտոբուսը:

Մեր սիրելի գործընկեր՝ Բաս Վոյաժ ընկերության փորձնական ծրագիրն է հասարակական տրանսպորտային ցանցում։

Մի պահ ինձ Եվրոպայի ինչ որ քաղաքի ավտոբուսում զգացի.
Վարորդը՝ սպիտակ վերնաշապիկով, մաքուր, կոկիկ, հանդարտ վարելով, առանց կտրուկ արգելակումների։
Ավտոբուսը՝ մաքուր, ընդարձակ, մեծ պատուհաններով, տաք, առանց ավելորդ հայտարարությունների ու զիզիբիզի բաների։

Անկախ ինձանից մի պահ ձգվեցի, զգաստացա, զգում էի որ մարդիկ էլ մի տեսակ տարբեր են։

Մտածում էի, որ ինչպես այսօրվա շատ վարորդներ են իրենց գործին վերաբերվում. փնթի, անհանդուրժող, ծխելով, հեռախոսները ականջներին, նույն կերպ էլ ուղևորներն են սկսում վերաբերվել հասարակական տրանսպորտին և այդ վարորդներին։

Մեծ հույս ունեմ, որ փորձնական ծրագիրը կլինի վերջնական;)
Տուրիզմում աշխատող մեր վարորդները կարող են փոխել վարորդի մասին պատկերացումը և նոր նշաձող սահմանել։

Հաջողություն Բաս Վոյաժ»։



Նման նյութեր